Լրահոս

03.12.2014 22:54


Ջեֆ Յանգ. ««Megadeth»-ն իրեն սպառել է»

Ջեֆ Յանգ. ««Megadeth»-ն իրեն սպառել է»

Հայտնի «Megadeth»-ի նախկին կիթառահար Ջեֆ Յանգը կտրականապես հերքել է Քրիս Բրոդերեկին փոխարինելու համար խումբ վերադառնալու մասին լուրերը։ Երաժշտի համոզմամբ՝ ««Megadeth»-ն իրեն սպառել է»։

Ջեֆ Յանգը «Megadeth»–ում նվագել է 1987-1989թթ.՝ մասնակցելով «So Far, So Good… So What» (1988) ալբոմի ձայանգրմանը։ Խմբից նա հեռացել է «Megadeth»–ի հիմնադիր և առաջատար Դեյվ Մասթեյնի հետ ունեցած մշտական կոնֆլիկտային իրավիճակների պատճառով։ 2010թ. մեկնաբանելով խմբից հեռանալու որոշումը՝ Յանգն ասել էր. «Եթե Դեյվը Պինոկիոն լիներ, նրա քիթը օրեցօր կերկարեր։ Փորձում եմ հիշել միայն դրականը, սակայն Դեյվի պարագայում դա չի ստացվում։ Մասթեյնը, իհարկե, հպարտանալու տեղ ունի, սակայն նա գործնականում հերքում է մնացած երաժիշտների ներդրումը խմբի հաջողություններում»։

Այս խորագրի վերջին նյութերը