Կարծիք

03.12.2014 10:58


Միայն ՀՀԿ-ն օժանդակեց Նիկոլ Փաշինյանին իր նախաձեռնությունում

Միայն ՀՀԿ-ն օժանդակեց Նիկոլ Փաշինյանին իր նախաձեռնությունում

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն աղմուկով տապալվեց, ինչպես և սպասվում էր: Դրան, նախաձեռնության հեղինակ պատգամավորից բացի, միացավ ընդամենը երկու պատգամավոր: Իհարկե, ձախողումն այդքան շռնդալից չէր սպասվում, ինչքան եղավ, բայց դա չէ կարևորը:
Կարևորը այն արձագանքներն են, որոնք այսօր իշխանական լրատվամիջոցներում ու գրչակների գրառումներում են տեղ գտել:
Իսկ այդ արձագանքները կրկին նույն ոճի են. «Նիկոլը լյուստրացիա արեց», «Նիկոլը ցույց տվեց, թե ով է իրական ընդդիմությունը», «Նիկոլը դաշտը բացահայտեց» և նման կարգի՝ մեկը մյուսին կրկնող նյութեր:
Այն, որ իմպիչմենտի գործըթնացը սկսվում է լուրջ նախապատրաստությունից և քննարկումներից առաջ, ինչը այս դեպքում չարվեց, ինչի պատճառով էլ դարձավ անարդյունք քայլ, պարզ է: Սակայն զարմանալի են այն գովքն ու «վերլուծությունները», որոնք իշխանական լրատվադաշտից նվիրվում են Նիկոլին՝ «թարմ և թեժ» պահելով նրա թեման, որը դեռ երեկ մոռացված էր արդեն:
Ստացվում է այնպես, որ ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերից` ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանագություն», միայն ՀՀԿ-ն աջակցեց և դեռ աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանն այն դեպքում, երբ այդ նախաձեռնությունը պատրաստվում էր պաշտոնանկ անել ՀՀ գործող նախագահին: Շատ զարմանալի բան է ստացվում կարծես:
Այսքանից հետո դեռ ոմանց մոտ կարո ՞ղ են հարցեր մնալ, թե որտեղից ու ինչ նպատակներով հրահանգավորվեց և կյանքի կոչվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Դատելով իշխանական գործիչների, կայքերի ու գրչակների ելույթ-գրառում-նյութերից ու արձագանքներից՝ կարծում ենք՝ այլևս որևէ մեկի համար մութ ու անհասկանալի հարցեր չեն մնա: Ամեն ինչ պարզ է՝ ինչպես երբեք:

Վիգեն Զաքարյան

Այս խորագրի վերջին նյութերը