Աշխարհ

03.12.2014 10:58


Ազգային գվարդիան մաս–մաս դուրս է բերվում Ֆերգյուսոնից

Ազգային գվարդիան մաս–մաս դուրս է բերվում Ֆերգյուսոնից

Ամերիկյան Միսսուրիի նահանգապետ Ջեն Նիքսոնը նախօրեին հայտարարել է, որ Ազգային գվարդիան մաս–մաս դուրս է բերվում Ֆերգյուսոնից և նրա շրջակայքից իրավիճակի լավացման կապակցությամբ։ Նրա խոսքերով՝ այժմ այնտեղ մնում է մոտ 1.2 հազար մարտիկ։
Սենթ–Լուիսի ոստիկանապետ Սեմ Դոթսոնն իր հերթին հաղորդել է, որ ազգային գվարդիան ամբողջապես դուրս կբերվի քաղաքից առաջիկա օրերին։
Ոստիկանները Ֆերգյուսոնում շուտով կանցնեն աշխատանքի սովորական ռեժիմի։ Սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակելու են շուրջօրյա հերթապահել քաղաքի ոստիկանական վարչության մոտ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը