Պետքարտուղարություն. «ԱՄՆ–ը կապ չունի ամերիկուհի Յարեսկոյին Ուկրաինայի ֆիննախի ղեկավար նշանակելու հետ»
ԱՄՆ վարչակազմը ոչ մի կապ չունի Նատալյա Յարեսկոյին Ուկրաինայի ֆինանսների նախարար նշանակելու հետ, որը հանդիսանում էր Ամերիկայի քաղաքացի։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Գերագույն ռադայի կողմից ուկրաինական կառավարության նոր կազմի հաստատումը։
«Դա ուկրաինական ժողովրդի ընտրությունն է։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք, – ընդգծել է Հարֆը։– Ուկրաինական ժողովուրդը և նրա ներկայացուցիչները խորհրդարանում կարող են կառավարության կազմ ներառել՝ ում ցանկանան, սեփական հայեցողությամբ»։ Ուկրաինայում հաստատված կառավարության կազմի 19 նախարարից երեքն արտասահմանցի է։ Ուկրաինական ֆիննախը գլխավորեց Նատալյա Յարեսկոն, Էկոնոմիկայի նախարարությունը՝ Այվարաս Աբրոմավիչուսը Լիտվայից, Առողջապահության նախարարության ղեկավարը դարձել է Վրաստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախկին նախարար Ալեքսանդր Քվիթաշվիլին։ Երեքշաբթի Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել նրանց ուկրաինական քաղաքացիություն տրամադրելու մասին։
Պետքարտուղարություն. «ԱՄՆ–ը կապ չունի ամերիկուհի Յարեսկոյին Ուկրաինայի ֆիննախի ղեկավար նշանակելու հետ»
ԱՄՆ վարչակազմը ոչ մի կապ չունի Նատալյա Յարեսկոյին Ուկրաինայի ֆինանսների նախարար նշանակելու հետ, որը հանդիսանում էր Ամերիկայի քաղաքացի։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Գերագույն ռադայի կողմից ուկրաինական կառավարության նոր կազմի հաստատումը։
«Դա ուկրաինական ժողովրդի ընտրությունն է։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք, – ընդգծել է Հարֆը։– Ուկրաինական ժողովուրդը և նրա ներկայացուցիչները խորհրդարանում կարող են կառավարության կազմ ներառել՝ ում ցանկանան, սեփական հայեցողությամբ»։
Ուկրաինայում հաստատված կառավարության կազմի 19 նախարարից երեքն արտասահմանցի է։
Ուկրաինական ֆիննախը գլխավորեց Նատալյա Յարեսկոն, Էկոնոմիկայի նախարարությունը՝ Այվարաս Աբրոմավիչուսը Լիտվայից, Առողջապահության նախարարության ղեկավարը դարձել է Վրաստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախկին նախարար Ալեքսանդր Քվիթաշվիլին։
Երեքշաբթի Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել նրանց ուկրաինական քաղաքացիություն տրամադրելու մասին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։