Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Շիրակի մարզի Լանջիկ, Ջաջուռ գյուղերի հատվածներում, Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Կոտայքի մարզի Չարենցավան - Հրազդան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի, Լոռու (բացի Ալավերդի քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, Աշտարակ, Թալին, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դժվարանցանելի է, բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Շիրակի մարզի Լանջիկ, Ջաջուռ գյուղերի հատվածներում, Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Կոտայքի մարզի Չարենցավան - Հրազդան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի, Լոռու (բացի Ալավերդի քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում, Աշտարակ, Թալին, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: