Դրամի արժեզրկման մասին մասնագիտական շատ հիմնավորումներ լսեցինք այս օրերին: Թե ինչու դա տեղի ունեցավ, և որ դա դրական ազդեցություն է ունենալու մեր տնտեսության համար, հատկապես արտահանման ծավալների ընդլայնման առումով:
Այս հարցում մասնագետները խոսում են, որպես կանոն, բարդ մասնագիտական տերմիններով ու ժամերով հիմնավորումներ ներկայացնում, բայց ենթատեքստն այն է, որ ամեն ինչ կկարգավորվի, ու պետք չէ խուճապ տարածել: Ասես, փորձում են ամեն ինչ անել, որ իրավիճակը մեղմվի, բայց, չգիտես՝ ինչու, դա ինձ հիշեցնում է տնտեսագիտական մտքի «տիտան» մեր նախկին վարչապետին, երբ ասում էր, որ եթե չնաֆսեք, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստան չի մտնի. ընդհակառակը՝ մենք կշահենք դրանից: Իսկ թե դրա արդյունքում ինչ եղավ մեզ հետ, լավ է՝ չհիշենք:
Բայց հիմա էլ սրանց հականաֆսային ծրագիրն ենք լսում, որ դրամի արժեզրկումից մենք կշահենք, ու մտածում՝ բա էն խեղճին ինչո՞ւ «աքսորեցին» ԱՄՆ:
Ախր, ինչպե՞ս խուճապ չլինի, եթե մեր մասնավոր տրանսֆերտների շուրջ ութսուն տոկոսը գալիս է ՌԴ-ից, իսկ ռուբու շեշտակի արժեզրկման պատճառով միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում դրամական հոսքերն այդ երկրից պակասել են 22 տոկոսով: Բայց սա դեռ ամենը չէ:
Մերոնք արդեն տագնապալի լուրն իմացել են իրենց հարազատներից, որ հազիվ մի քիչ գումար էլ մի կերպ կուղարկեն Ամանորը նշելու համար, իսկ հետո կարող է՝ այլևս չօգնեն այստեղի իրենց հարազատներին, քանի որ իրենք արդեն օգնության կարիք ունեն այն բանից հետո, երբ ՌԴ տնտեսությունը լրջագույն խնդիրների առջև է կանգնած, ու գնալով բացասական միտումները շարունակվում են: Այսինքն, մեր քաղաքացիները թեև 22 տոկոս են պակաս գումար ստացել հոկտեմբերին, բայց փոխարենը հարյուր տոկոսանոց տագնապն է տեղ հասել, իսկ վիճակը չի հաջողվի շտկել մեր տնտեսագետների մասնագիտական, տերմինակոխ անող ելույթներով:
Էլ չեմ խոսում այն մասին, որ ամեն օր խոսվում է, որ, մտնելով ԵՏՄ, հսկայական թվով ապրանքներ թանկանալու են, ու ցանկն այնքան մեծ է, որ միայն թվարկումը կարող է մեկ ժամ տևել: Եվ դա այսօր ասում է իշխանության ներկայացուցիչը Ազգային ժողովում: Դրան զուգահեռ՝ լսում ենք, որ ԵՏՄ-ն պատրաստվում է միության ներսում բոլոր հաշվարկների համար հրաժարվել դոլարից: Իսկ այս օրերին էլ մեր բանկերը սահմանափակել են դոլարի բաց թողնումը հաճախորդներին, իսկ վաճառքն էլ ավելի են կրճատել: Դե արի ու խուճապի մեջ մի ընկի, երբ ոչ մի կայուն բան չկա մեր երկրում, ու ինչն էլ փոխվում է՝ միայն դեպի վատը, երբ տեղից էլ ամեն ինչ վատ էր: Ուստի, զուտ տնտեսական խնդիրներով բացատրելը տեղի ունեցածը պարզ խաբեություն է:
Պետք է հասնել ամբողջական իշխանափոխության, որպեսզի արտահերթ ընտրությունների միջոցով իշխանության գան ժողովրդի վստահությունը վայելող ուժեր, որոնք կգործեն միայն ելնելով մեր ազգի ու պետության շահերից, այդ դեպքում ժամանակավոր դժվարություններին ժողովուրդը կդիմանա:
Այո՛, մինչև չլինի վստահություն քաղաքական իշխանության ու նրա վարած քաղաքականության հանդեպ, քանի դեռ մեր քաղաքացին մշտապես տագնապ ունի վաղվա օրվա հանդեպ, էլ ուր մնաց, թե այս էքստրեմալ իրավիճակում խուճապի չմատնվեին:
Եվ, ինչպես ասում են, մեր իշխանություններն ահի տարին ինչ էին, որ մահի տարին ինչ լինեին: Ու տեսնում ենք, որ ոչ մի դրական սպասելիք էլ չունենք. միակ դրականը մնացել է այն միտքը, որ սրանց քիչ է մնացել: Դե ինչ, սպասենք և հուսանք:
Արմեն Հարությունյան
Անվստահելի իշխանությունը մշտական խուճապի պատճառ է

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1507694209502361&id=100007853887323&pnref=story