Լրահոս

02.12.2014 20:16


Վարչապետի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Արմեն Երիցյանի գործունեությունը կնպաստի նախարարության և մարզպետարանների միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ համատեղ ջանքերով նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող աշխատանքներին, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը