Վահան Բաբայանը Տարոն Մարգարյանին հեռուստաբանավեճի է հրավիրում (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ԱԺ–ի իր այսօրվա ելույթը նվիրել է ԲՀԿ ավագանու քվեարկությանը, որի շուրջ որոշ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն էին տարածում, իբր ԲՀԿ–ն դեմ է քվեարկել մանկապարտեզների, գրադարանավարների և այլ աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։
–Իրականում ԲՀԿ–ն դեմ էքվեարկելվարչականշրջաններիաշխատակազմիղեկավարների, նրանցտեղակալների, խորհրդականների, օգնականների, այսինքն՝չինովնիկների՛ աշխատավարձերիբարձրացմանը: Եվ այդ ապատեղեկատվությունից հետո, երբ եսևիմգործընկերներնանդրադարձանքայդխնդրին, որոշ «մանկլավիկներ»իրենցիրավունքվերապահեցինտարբերտիպիպատվիրվածհոդվածներգրել «ԲարգավաճՀայաստան» կուսակցությանպատգամավորներիհասցեին,–ասել է Վ. Բաբայանը:
Նա հավելել է, որ իրենք այդքան ժամանակ չունեն այդ մակարդակի «մանկլավիկներին» պատասխանելու, բայց ԱԺ ամբիոնից զգուշացնում է.
Վահան Բաբայանը Տարոն Մարգարյանին հեռուստաբանավեճի է հրավիրում (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ԱԺ–ի իր այսօրվա ելույթը նվիրել է ԲՀԿ ավագանու քվեարկությանը, որի շուրջ որոշ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն էին տարածում, իբր ԲՀԿ–ն դեմ է քվեարկել մանկապարտեզների, գրադարանավարների և այլ աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։
–Իրականում ԲՀԿ–ն դեմ է քվեարկել վարչական շրջանների աշխատակազմի ղեկավարների, նրանց տեղակալների, խորհրդականների, օգնականների, այսինքն՝ չինովնիկների՛ աշխատավարձերի բարձրացմանը: Եվ այդ ապատեղեկատվությունից հետո, երբ ես և իմ գործընկերներն անդրադարձանք այդ խնդրին, որոշ «մանկլավիկներ» իրենց իրավունք վերապահեցին տարբեր տիպի պատվիրված հոդվածներ գրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հասցեին,–ասել է Վ. Բաբայանը:
Նա հավելել է, որ իրենք այդքան ժամանակ չունեն այդ մակարդակի «մանկլավիկներին» պատասխանելու, բայց ԱԺ ամբիոնից զգուշացնում է.
–Նման շներին «քսի տալուց» առաջ թող հասկանան, որ մեր կողմից հարվածը լինելու է շատ ավելի ուժեղ և շատ ավելի հզոր: Եվ այդ հարվածը լինելու է ոչ թե «մանկլավիկներին», այլ իրենց տերերին:
Վ. Բաբայանը նաև պատրաստակամություն է հայտնել այս հարցի շուրջ հրապարակային բանավիճել Երևանի քաղաքապետի հետ ցանկացած հեռուստաընկերության եթերում:
–Եվ, ի տարբերություն նմանատիպ շատ մարդկանց, ովքեր տարբեր «ստրելկաներ» էին խփում Մելիք-Ադամյան փողոցում, որոնց գործելաոճը բացահայտվեց վերջերս սոցիալական ցանցում, ես հրապարակայնորեն և քաղաքակիրթ, քաղաքական տարբերակով առաջարկում եմ քննարկել, բանավիճել այս հարցի շուրջ, որպեսզի հասարակությունը շատ լավ իմանա, թե ով ինչ է քվեարկել, և ով ոնց է մոտեցել այս հարցին: Ես սպասում եմ ձեր արձագանքներին,–ամփոփել է Վ. Բաբայանը:
7or.am