Տնտեսական

02.12.2014 17:10


Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հասել է ռեկորդային կետի

Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հասել է ռեկորդային կետի

Հայաստանում ֆինանսական շուկայում հերթական կտրուկ ցնցումն է արձանագրվել: Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հասել է ռեկորդային կետի՝ անկումն այսօր կազմել է 445-450 դրամ։ Դրան արձագանքել է ՀՀ կենտրոնական բանկը։ ԿԲ–ի տարածած հայտարարության մեջ ասված է. «Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:

Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների:

Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան»։

Այս խորագրի վերջին նյութերը