Լրահոս

02.12.2014 15:41


Ներկայացվեցին Եվրոպական մարքետինգային քաղաքականության լավագույն կիրառություններն ու ուղղությունները

Ներկայացվեցին Եվրոպական մարքետինգային քաղաքականության լավագույն կիրառություններն ու ուղղությունները
«Գիտելիքի եւ Տեղեկատվության Փոխանակման Սցենարներ» (Knowledge & Information Sharing Scenario (KISS)) նախագծի շրջանակներում Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող պորտուգալական Քաշքայշ քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի 2014 թվականի ամենամյա Մարքետիգ մրցանակաբաշխությունը, որն այս տարի կրում էր «Լավագույն կիրառություններ և ուղղություններ» (Best Practices and Trends) խորագիրը: Արդեն ավանդական դարձած ՈՒԵՖԱ- ի Մարքետինգ մրցանակաբաշխության հանդիսավոր Գալա երեկոյին նախորդեց նաև աշխատանքային մեծ քննարկումը, որին մասնակցում էին ՈՒԵՖԱ-ի անդամ 54 երկրների ներկայացուցիչներ, հյուրեր, մարքետինգ փորձագետներ, Եվրոպական և տրանսնացիոնալ հեղինակավոր ընկերությունների մարքետինգի կառավարիչներ: ՀՖՖ-ն ներկայացնում էին ՀՖՖ նախագահի խորհրդական Ա.Մանուկյանը և ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Դ. Ավանեսյանը:

Քննարկման ընթացքում եվրոպական մարքետինգի լավագույն մասնագետների կողմից ներկայացվեցին 2014 թվականի մարքետինգային ամենահաջողված կիրառությունները ֆուտբոլային ինդուստրիայի ամենատարբեր ոլորտներում և նկատվող ուղղությունները: Առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում Բելգիայի, Դանիայի, Իսպանիայի, Ուելսի կիրառած մարքետինգային ծրագրերն ու քաղաքականությունները: 2014 թվականի լավագույն կիրառությունների և ուղղությունների մասին հետաքրքիր անդրադարձ կատարեց Seven League Եվրոպական մարքետինգային հետազոտությունների և վերլուծությունների հեղինակավոր ընկերությունը: Մարքետինգային նորարարությունների, քաղաքականությունների և կիրառությունների մասին խոսեցին նաև Nissan Europe SAS, ESSEC Business School, AKQA, Borussi Dortmund-ի մարքետինգային քաղաքականության պատասխանատուները:

ՈՒԵՖԱ-ի 2014 թվականի Մարքետիգ մրցանակաբաշխության գլխավոր մրցանականերն այս տարի շնորհվեցին բացառապես Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացրած ծրագրերին: Ի թիվս Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսրայելի, Մալթայի և Շվեդիայի ներկայացրած ծրագրերի, «ՖԱՆ-երի լավագույն փորձարարական փրոմոշըն» անվանակարգում ՀՖՖ-ն նույնպես ներկայացրել էր մարքետինգային նախագիծ: Այս անվանակարգում ՈՒԵՖԱ-ն հաղթող ճանաչեց Մալթայի ներկայացրած նախագիծը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի «Դու էլ կարող ես դառնալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ» նախագիծը 2012 թվականին Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Իսրայելի, Իսլանդիայի, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի ազգային ֆեդերացիաների ներկայացրած նախագծերի շարքում արժանացել էր «Լավագույն էլեկտրոնային մարքետինգային արշավ» (Best Digital Marketing Campaign) անվանակարգի «Կրեատիվ եւ ինովացիա» մրցանակին (Creativity and Innovation award):

Այս խորագրի վերջին նյութերը