Լրահոս

02.12.2014 15:24


Արցախի ԱԺ նախագահը Ջեյմս Ուորլիքի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Արցախի ԱԺ նախագահը Ջեյմս Ուորլիքի հետ  քննարկել է ԼՂ հակամարտությունը

Դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:ԼՂՀ Ազգային ժողովից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոունի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի և ԼՂՀ խորհրդարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կոնգրեսական Ֆ. Փալլոունի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետեւանքները եւ, այդ համատեքստում, շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը դատապարտող հայտարարությունների համար:

Այս խորագրի վերջին նյութերը