Քաղաքական

02.12.2014 15:34


Փոխնախարարը Սերժ Սարգսյանին սխա՞լ է հանում

Փոխնախարարը Սերժ Սարգսյանին սխա՞լ է հանում

–Ես կարող եմ հստակ ասել, որ երբևիցե մի գիշերվա ընթացքում ոչ մի լուրջ որոշում չի կայացվել,–այս մասին ՀՀ ԱԺ ամբիոնից վստահեցրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը՝ ներկայացնելով ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու համայն հայության կարծիքը չեն հարցրել Մաքսային միությանը միանալու որոշում ընդունելիս, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»։

Մինչդեռ, ֆինանսների փոխնախարարը պնդում է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության գործընթացը տևել է տարիներ։

–Դրա վկայությունն է այն, որ մենք բանակցությունները սկսել ենք շատ վաղուց, և ես ինքս՝ անձամբ, այդ բանակցություններին ներկա եմ եղել դեռ մինչև սեպտեմբերի 3–ը, որտեղ մենք վեր ենք լուծել և փորձել հասկանալ, թե ԵՏՄ–ի կամ Մաքսային միության միացյալ տնտեսական տարածքն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, և Եվրամիության հետ ինտեգրումն ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Դրա ապացույցը կարող է լինել այն, որ մինչև սեպտեմբերի 3–ը նաև մեր գործարարների հետ բազմաթիվ քննարկումներ են եղել, և Գործարարների միությունը ևս՝ կառավարության օժանդակությամբ, կազմակերպել է հանդիպումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Մաքսային միության մարմինների, իրենց գործարար շրջանակների հետ,–ավելացրել է Ս. Կարայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը