Իրաքի իշխանությունը քրդական ինքնիշխանության հետ համաձայնության է հասել որոշ հարցերում
Իրաքի իշխանությունները և Իրաքյան Քրդստանի ինքնավարության ներկայացուցիչները եկել են վերջնական համաձայնության մի շարք վիճելի հարցերում, այդ թվում՝ նավթի արտահանման և շրջանի բյուջեի։ Այս մասին հայտնել է քրդական «Շաֆաք նյուզ» լրատվականը, որի տվյալներով՝ ավելի ուշ համատեղ հայտարարություն կլինի։ Ինքնավար շրջանի կառավարությունը և կենտրոնական իշխանությունները պայմանավորվել են, որ Էրբիլը 300 հազար բարել նավթ կարտահանի Քիրքուքից, որը բնակեցված է մասնավորապես քրդերով, սակայն պաշտոնապես չի մտնում Իրաքյան Քրդստանի կազմի մեջ։ Տեղեկատվություն կա նաև, որ դաշնային բյուջեի 17%-ը կուղղվի Էրբիլ։
Իրաքի իշխանությունը քրդական ինքնիշխանության հետ համաձայնության է հասել որոշ հարցերում
Իրաքի իշխանությունները և Իրաքյան Քրդստանի ինքնավարության ներկայացուցիչները եկել են վերջնական համաձայնության մի շարք վիճելի հարցերում, այդ թվում՝ նավթի արտահանման և շրջանի բյուջեի։ Այս մասին հայտնել է քրդական «Շաֆաք նյուզ» լրատվականը, որի տվյալներով՝ ավելի ուշ համատեղ հայտարարություն կլինի։
Ինքնավար շրջանի կառավարությունը և կենտրոնական իշխանությունները պայմանավորվել են, որ Էրբիլը 300 հազար բարել նավթ կարտահանի Քիրքուքից, որը բնակեցված է մասնավորապես քրդերով, սակայն պաշտոնապես չի մտնում Իրաքյան Քրդստանի կազմի մեջ։
Տեղեկատվություն կա նաև, որ դաշնային բյուջեի 17%-ը կուղղվի Էրբիլ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։