Կարծիք

02.12.2014 13:13


Անի Զախարյանն ինքնաբավարարման բարդույթով է տառապում

Անի Զախարյանն ինքնաբավարարման բարդույթով է տառապում

Կուսության քարոզներով հանրությանը ծանոթ Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով վիրավորել է մի ամբողջ հասարակության, մեջբերեմ գրառումը. «Դե ինչ, այսքանից հետո մնում է հետևել, թե քանի ոչխար կամ վաճառված ներկա կգտնվի դեկտեմբերի 10-ի հանրահավաքին»։

Հարկ եմ համարում հիշեցնել այս չբավարարված տիկնոջը, որի պահվածքն է ենթադրում ասածս, որ նմանատիպ արտահայտությունները և բառապաշարը հարիր չեն իրական ՀԱՅ կնոջ կերպարին, բացի այդ էլ, հետայսու, եթե Ձեզ ուղղակի վռնդում էին ակցիաներից, ցույցերից, որտեղ իբր թե փորձում էիք սատար կանգնել հասարակությանը, հիմա վիրավորելով այդ նույն հասարակությանը՝ ոչխար անվանելով՝ պատկերացո՞ւմ եք, թե ինչպես կվարվեն Ձեզ հետ, եթե հանկարց նորից փորձ անեք պոպուլիզմի շվաքի ներքո Ձեր ներկայությամբ տհաճություն պատճառել պայքարող հասարակությանը։ Չեմ ուզում դուրս գալ կոռեկտության սահմաններից և Ձեզ հատուկ բառերով բնորոշել Ձեզ, այդ իսկ պատճառով ուղղակի հիշեցնեմ, որ Դուք շատ աճելու տեղ ունեք, որպեսզի կարողանաք Ձեր ներգրավվածությամբ շեղել քաղաքական գործընթացները. այն, ինչ հիմա անում եք, հնարավոր է և իշխանական թևի հրահանգով եք անում, բայց մի՛ մոռացեք, որ ոչինչ հարատև չէ, և երբ գա ժամանակը, կհասկանաք, որ ուղղակի վտարանդի եք դառել ՀԱՅ հասարակության կողմից։

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը