Լրահոս

02.12.2014 20:10


Անվճար էլեկտրաէներգիան սպառողին վաճառվել է. չարաշահումներ Քաջարանում

Անվճար էլեկտրաէներգիան սպառողին վաճառվել է. չարաշահումներ Քաջարանում

Օրերս աշխատանքից ազատվել է Քաջարան քաղաքի էլ.ցանցի պետ Սամվել Արզումանյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ էլ.ցանցի պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դիմումի շարժառիթը բացահայտված չարաշահումներն են։ Իրականացված ստուգումների արդյունքում ՀԷՑ ղեկավարությանը հայտնի է դարձել, որ Քաջարանի սպառողների համար նախատեսված անվճար էլեկտրաէներգիան իրականում վաճառվել է նրանց վրա։
Քաջարանի էլ.ցանցին անվճար էլեկտրաէներգիա է տրամադրվել՝ այն շարքային սպառողներին անվճար տրամադրելու պայմանով, սակայն էլեկտրաէներգիայի դիմաց քաղաքացիներից վճարներ են գանձվել:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը