«Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի որդին և կինը ձերբակալվել են
Լիբանանի և Սիրիայի սահմանին ձերբակալվել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Քաքր ալ–Բաղդադիի կինն ու որդին։ Նրանք հասցվել են Բեյրութում Լիբանանի պաշտպանության նախարարություն։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»–ը՝ լիբանանյան իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին հղումով։
Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ գործողությունն իրականացվել է «արտասահմանյան հատուկ ծառայությունների» հետ համատեղ։ Ինչպես նշվում է, ԻՊ ղեկավարի կանանցից մեկը և որդին ձերբակալվել են սահմանային անցակետում, երբ փորձել են անցնել Սիրիա կեղծ անձնագրերով։