Լրահոս

02.12.2014 12:36


Անջելինա Ջոլին ավտովթարի է ենթարկվել

Անջելինա Ջոլին ավտովթարի է ենթարկվել

39-ամյա հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Լոս Անջելեսում ավտովթարի է ենթարկվել։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա վերադառնալիս է եղել իր նոր՝ «Անկոտրումը» ֆիլմի պրեմիերայից։ Նշվում է, որ մեքենան վարել է նրա անձնական վարորդը։ Տեղատարափ անձրևի պատճառով սայթաքուն դարձած ճանապարհին մեքենան կորցրել է կառավարումը և բարձր արագությամբ բախվել եզրաքարերին։ Պայթել են անվադողերը։ Դերասանուհին վախեցել է, որ կարող էին ինչ–որ մեկին հարվածել։

Բարեբախտաբար, վիրավորներ չկան։ Հայտնի է, որ նման դեպքերում հաճախ են ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքներ առաջանում։

Տեղեկացնում է «ELLE»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը