Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մասիս մայրուղու Ներքին Չարբախի թիվ 230 հողատարածքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 1.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Կիա» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 76-ամյա տղամարդ և հայտարարել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.15-ին, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 286/6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.25-ին, ՃՈ ՕԿԿ-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, անգիտակից վիճակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա քաղաքացուհի, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը ժամը 14.35-ին, Երևանի Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի մոտ իր վարած հիշյալ ավտոմեքենան հետընթաց վարելիս դիպել է քաղաքացուհուն, վերջինս վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի վերջնամասում «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 1.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենս Ե-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Վաուխալ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Մ. Ստեփանյան փողոցի թիվ 2-րդ շենքի դիմաց ընկած հատվածում, վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին