Լրահոս

02.12.2014 11:47


Բակո Սահակյանը հանդիպել է Իտալիայի նախկին արտգործնախարարի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Իտալիայի նախկին արտգործնախարարի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Հռոմում հանդիպում է ունեցել IPALMO հետազոտական ինստիտուտի ղեկավար, Իտալիայի նախկին արտգործնախարար Ջաննի Դե Միկելիսի և հաստատության մի խումբ աշխատակիցների հետ:

Հանդիպմանը արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին առնչվող հարցեր:


Նախագահ Սահակյանը կարևոր է համարել առաջատար գիտավերլուծական կառույցների հետ գործնական կապերի հաստատումը՝ այն արժևորելով վերլուծական մտքի զարգացման, ճշգրիտ և անկողմնակալ հետազոտություններ իրականացնելու ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի ամբողջական պատկերացնելու տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցել են Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը