Իրաքյան զորքերն ԻՊ զինյալներից գրավել են քիմիական զենքի պահեստը
Իրաքյան զորքերն «Իսլամական պետության» զինյալներից վերցրել են քիմիական զենքի պահեստը՝ Բաղդադից հյուսիս։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Մուհամմեդ Ջավադ ալ–Դոուրակին Հաագայում անցկացվող ՔԶԱԿ–ի անդամ–պետությունների 19-րդ կոնֆերանսին։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ քիմիական զենքը գտնվում է երկու բունկերում՝ ԻՊ կողմից անցած տարվա հունիսին բռնազավթված շրջանում։ Զինյալները չեն կարողացել բացել պահեստները, որտեղ, բացի քիմիական բաղադրիչներից, կան հրթիռներ և սարքավորումներ։
Իրաքյան զորքերն ԻՊ զինյալներից գրավել են քիմիական զենքի պահեստը
Իրաքյան զորքերն «Իսլամական պետության» զինյալներից վերցրել են քիմիական զենքի պահեստը՝ Բաղդադից հյուսիս։
Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Մուհամմեդ Ջավադ ալ–Դոուրակին Հաագայում անցկացվող ՔԶԱԿ–ի անդամ–պետությունների 19-րդ կոնֆերանսին։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ քիմիական զենքը գտնվում է երկու բունկերում՝ ԻՊ կողմից անցած տարվա հունիսին բռնազավթված շրջանում։ Զինյալները չեն կարողացել բացել պահեստները, որտեղ, բացի քիմիական բաղադրիչներից, կան հրթիռներ և սարքավորումներ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։