Լրահոս

02.12.2014 11:41


ՆԱՏՕ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը մեղադրում է Ադրբեջանին

ՆԱՏՕ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը մեղադրում է Ադրբեջանին

Նոյեմբերի 21-24-ը Հաագայում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը։

Այսօր հրավիրված ասուլիսում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը հայտնել է, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին նաև հարց է ուղղվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի մասին։

–Այս անգամ ևս ադրբեջանցի պատվիրակները և ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղել են ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի խոսքը։ Եվ մենք ունենք այն համոզումը, որ սա իրենց ընտրած քարոզարշավի մասն է կազմում։ Իսկ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ–ն որևէ դերակատարություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որ այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և ՆԱՏՕ–ն սատարում է այն գործընթացը, որն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով,–նշել է Կ. Նահապետյանը։

Նա նաև հավելել է, որ առանձին շփումներ են ունեցել տարբեր երկրների պատվիրակների հետ, և պարզ է դարձել, որ շատերի մոտ բավարար տեղեկատվություն չկա խոցված ուղղաթիռի միջադեպի մասին։

–Միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է տարաբնույթ խնդիրների վրա՝ Մերձավոր Արևելք, Աֆղանստան, Ուկրաինա և այլն։ Այսինքն, իրենք առավելապես ունեն իրենց օրակարգը,–նշել է Կ. Նահապետյանը՝ հավելելով, որ հայաստանյան պատվիրակության անդամները հնարավորինս ներկայացրել են իրականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը