«Լիդիան ինթերնեյշնլը» ստացել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Լիդիան ինթերնեյշնլի հայաստանյան դուստր ընկերությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին հատկացրել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը:
Սա թույլտվությունների տրամադրման վերջին փուլն էր, որը ընկերությանը իրավունք է ընձեռում իրականացնել Ամուլսարի ծրագիրը Տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշների համապատասխան: Թույլտվությունը ներառում է. ա) ծրագրի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջարդիչ կայանը, փոխակրիչը, կույտային տարրալվացման հրապարակը, բ) հանքարդյունահանման թույլտվություն բացահանքերի համար, գ) գործունեության իրականացման տեղանքի սահմանումը, դ) ընդերքօգտագործման պայմանագիր, որը ընդգծում է հանքարդյունահանման բնույթը և տևողությունը: Հանքարդյունահանման թույլտվության տրամադրումը հետևել է թույլտվության համար դիմումների, խորհրդակցությունների և ուսումնասիրության գործընթացին: Լիդիանը ստացել է նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը Բնապահպանության նախարարությունից՝ ՀՀ Ընդերքի մասին և ՇՄԱԳ-ի մասին օրենքի շրջանակներում՝ փորձագիտական խմբերի կողմից ծրագրի ուսումնասիրության և հանրային քննարկումների հիման վրա: Զուգահեռաբար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Տեխնիկական անվտանգության ծրագիրը:
«Լիդիան ինթերնեյշնլը» ստացել է Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը
ա) ծրագրի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջարդիչ կայանը, փոխակրիչը, կույտային տարրալվացման հրապարակը,
բ) հանքարդյունահանման թույլտվություն բացահանքերի համար,
գ) գործունեության իրականացման տեղանքի սահմանումը,
դ) ընդերքօգտագործման պայմանագիր, որը ընդգծում է հանքարդյունահանման բնույթը և տևողությունը:
Հանքարդյունահանման թույլտվության տրամադրումը հետևել է թույլտվության համար դիմումների, խորհրդակցությունների և ուսումնասիրության գործընթացին: Լիդիանը ստացել է նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը Բնապահպանության նախարարությունից՝ ՀՀ Ընդերքի մասին և ՇՄԱԳ-ի մասին օրենքի շրջանակներում՝ փորձագիտական խմբերի կողմից ծրագրի ուսումնասիրության և հանրային քննարկումների հիման վրա: Զուգահեռաբար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Տեխնիկական անվտանգության ծրագիրը: