Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվել
Կիևի Պեչորյան շրջանային դատարանը պարտավորեցրել է մայրաքաղաքային դատախազությանը հետաքննություն սկսել Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Վալերյա Գոնտարևայի դեմ։ Այս մասին հայտնում է ուկրաինական ԶԼՄ–ն։ Գոնտարևայի դեմ հայց է ներկայացրել փաստաբան Ռոստիսլավ Կրավեցը։ Նա պնդում է, որ ԱԲ ղեկավարը արժութային մեքենայություններով պետությանը վնաս է հասցրել 2014–ի օգոստոսին, երբ ՈւԱԲ–ն արժութային «ինտերվենցիա» էր իրականացնում։
Գոնտարևայի գործողությունները կարող են ընկնել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի տակ՝ «իշխանության կամ ծառայողական կարգավիճակի չարաշահման նպատակով ստանալ ցանկացած անօրինական եկամուտ իր կամ մեկ այլ ֆիզիկական, իրավական անձի համար»։
Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվել
Կիևի Պեչորյան շրջանային դատարանը պարտավորեցրել է մայրաքաղաքային դատախազությանը հետաքննություն սկսել Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Վալերյա Գոնտարևայի դեմ։ Այս մասին հայտնում է ուկրաինական ԶԼՄ–ն։
Գոնտարևայի դեմ հայց է ներկայացրել փաստաբան Ռոստիսլավ Կրավեցը։ Նա պնդում է, որ ԱԲ ղեկավարը արժութային մեքենայություններով պետությանը վնաս է հասցրել 2014–ի օգոստոսին, երբ ՈւԱԲ–ն արժութային «ինտերվենցիա» էր իրականացնում։
Գոնտարևայի գործողությունները կարող են ընկնել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի տակ՝ «իշխանության կամ ծառայողական կարգավիճակի չարաշահման նպատակով ստանալ ցանկացած անօրինական եկամուտ իր կամ մեկ այլ ֆիզիկական, իրավական անձի համար»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։