Արդարություն. որտե՞ղ է այն՝ ճաղերից ա՞յն, թե՞ այս կողմ
«7օր»–ի խմբագրություն մի նամակ է եկել։ Հեղինակը ԱՆ «Կոշ» ՔԿՀ–ի դատապարտյալ Ռուբեն Գրիգորի Ամատունին է, որը բարձրաձայնում է բոլոր դատապարտյալներին վերաբերող խնդիր՝ վաղաժամկետ պայմանական ազատման։ Նամակի հեղինակի խոսքերով՝ այդ հարցում գործում է խտրականություն։
Ռուբեն Ամատունին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ՀՀ ՔՕ 174/1 և 34-176/1 մասով։ Ինչպես նշում է Ռուբենը, արդեն կիսով չափ կրել է իր պատիժը, և կարող է վաղաժամ ազատազրկում ստանալ, քանզի բավարարում է բոլոր պահանջներին։
Երեք անգամ համապատասխան դիմումը մերժելուց հետո Ամատունին դիմել է դատարան. «Արդյունքում՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Մնոյանի նախագահությամբ, վերցնում է իմ մերժման որոշումը՝ պարտավորեցնելով ինձ վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր ներկայացնել հաջորդ փուլ՝ անկախ հանձնաժողով, ինչը և կատարվում է»։
Այդ պահից էլ, Ամատունու խոսքերով, սկսվել է ողջ գլխացավանքը։ Անկախ հանձնաժողովն իր հերթին մերժել է՝ անտեսելով դատարանի վճիռը.
«Ես բողոքարկում եմ «անկախի» որոշումը նույն, վերը նշված դատարան, որը, Ս. Մնոյանի նախագահությամբ, մերժում է իմ բողոքը՝ այն ամբողջությամբ չքննարկելով և հակասելով իր առաջին՝ 23.05.2014 թ. որոշմանը։ Անկախ դատարանը կորցրեց իր անկախությունը, ինչը շատ ցավալի է»։
Ամատունին ստիպված է եղել բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որն էլ ընդունվել է, և գտնվում է դատավոր Մհեր Աղամանյանի վարույթում։ Սակայն Ռուբենի խնդիրը մնում է չլուծված. «Անկախ հանձնաժողովի անդամները որոշումները կայացնում են փակ և գաղտնի եղանակով, բայց իրականում, երբ ուսումնասիրում ես վիճակագրությունը, պարզ է դառնում, որ գործում է դաժան խտրականություն», – նշում է նա։
Ամատունին այս մասին քանիցս բարձրաձայնել է մի շարք լրատվամիջոցներով։
«Գտնվում եմ գերու կարգավիճակում, ենթարկվում եմ բարոյահոգեբանական խոշտանգումների, բայց, այդուհանդերձ, շարունակում եմ պայքարել իմ իրավունքների վերականգնման համար, որպեսզի շուտ հասնեմ միայնակ, 2-րդ կարգի հաշմանդամ մորս, ընտանիք ստեղծեմ, գտնեմ իմ տեղը հասարակության մեջ, մինչդեռ ինձ շարունակում են ապօրինաբար զրկել ազատությունից», – գրում է նա։
Վերջում նա դիմում է արդարության կողմնակից մարդկանց՝ խնդրելով միջամտել և օժանդակել խնդրին լուծում տալու համար։

7or.am