Լրահոս

02.12.2014 09:38


Վրաստանում շարունակվում է երկաթգծի աշխատակիցների գործադուլը

Վրաստանում շարունակվում է երկաթգծի աշխատակիցների գործադուլը

Վրաստանում շարունակվում է երկաթգծի աշխատակիցների գործադուլը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր է, ինչ «Վրացական երկաթուղու» ղեկավարությունն ապարդյուն փորձում է բանակցությունների միջոցով համաձայնության գալ բողոքող աշխատակիցների հետ: Այնուհանդերձ, երկաթուղին շարունակում է աշխատանքը, մինչդեռ բեռնափոխադրումների ծավալը կտրուկ նվազել է։

Հիշեցնենք, որ գործադուլը սկսվել է նոյեմբերի 26-ին, իսկ երկաթուղու աշխատակիցների հիմնական պահանջն է աշխատավարձի և «13-րդ աշխատավարձի» նոր համակարգի ներդրումը:

Այս խորագրի վերջին նյութերը