Բացահայտվել է Երեւանում այսօր տեղի ունեցած սպանությունը
րեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է երեկ կեսօրին տեղի ունեցած սպանությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե 2014թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 շենքի 16/3 բնակարանում հայտնաբերվել է քաղաքացի Գ. Պողոսյանի դին: Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օպրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված բնակարանում Գ. Պողոսյանը ալկոհոլ է օգտագործել քաղաքացի Յավրումյանի հետ, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Ստացած վնասվածքի հետեւանքով Գ.Պողոսյանը մահացել է: Սպանության կասկածանքով Յավրումյանը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Բացահայտվել է Երեւանում այսօր տեղի ունեցած սպանությունը
րեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է երեկ կեսօրին տեղի ունեցած սպանությունը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե 2014թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 շենքի 16/3 բնակարանում հայտնաբերվել է քաղաքացի Գ. Պողոսյանի դին:
Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օպրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված բնակարանում Գ. Պողոսյանը ալկոհոլ է օգտագործել քաղաքացի Յավրումյանի հետ, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Ստացած վնասվածքի հետեւանքով Գ.Պողոսյանը մահացել է:
Սպանության կասկածանքով Յավրումյանը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: