ՄԱԿ–ը դադարեցրել է օգնություն տրամադրել սիրիական փախտականներին
ՄԱԿ–ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարել է սիրիական փախստականներին տրամադրվող օգնության դադարեցման մասին ֆինանսավորման խնդիրների պատճառով։ Ինչպես նշվում է այսօր Ժնևում տարածված մամուլի հաղորդագրությունում, Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում և Եգիպտոսում ապաստան գտած ավելի քան 1.7 մլն փախստական այլևս չի կարող կտրոններ ստանալ տեղական խանութներում մթերք գնելու համար, և շատերին դա քաղցով է սպառնում։
Կազմակերպությունը նշում է, որ փախստականներից շատերը բնակվում են վրաններում, որոնք վատ են նախապատրատված հերթական ձմռանը։ Անհրաժեշտ են նաև սնունդ և տաք հագուստ երեխաների համար։ Համաշխարհային պարենային կազմակերպությանը շտապ 64 մլն դոլար է հարկավոր մարդասիրական գործունեությունը դեկտեմբերի ընթացքում շարունակելու համար։
ՄԱԿ–ը դադարեցրել է օգնություն տրամադրել սիրիական փախտականներին
ՄԱԿ–ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարել է սիրիական փախստականներին տրամադրվող օգնության դադարեցման մասին ֆինանսավորման խնդիրների պատճառով։
Ինչպես նշվում է այսօր Ժնևում տարածված մամուլի հաղորդագրությունում, Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում և Եգիպտոսում ապաստան գտած ավելի քան 1.7 մլն փախստական այլևս չի կարող կտրոններ ստանալ տեղական խանութներում մթերք գնելու համար, և շատերին դա քաղցով է սպառնում։
Կազմակերպությունը նշում է, որ փախստականներից շատերը բնակվում են վրաններում, որոնք վատ են նախապատրատված հերթական ձմռանը։ Անհրաժեշտ են նաև սնունդ և տաք հագուստ երեխաների համար։ Համաշխարհային պարենային կազմակերպությանը շտապ 64 մլն դոլար է հարկավոր մարդասիրական գործունեությունը դեկտեմբերի ընթացքում շարունակելու համար։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։