Լրահոս

01.12.2014 17:21


Ուկրաինայի վարչապետը և ԵՆԲ նախագահը գազատար համակարգի նորացման պայմանագիր են ստորագրել

Ուկրաինայի վարչապետը և ԵՆԲ նախագահը գազատար համակարգի նորացման պայմանագիր են ստորագրել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Խոյերը ֆինանսական համաձայնություն են ստորագրել Ուրենգոյ–Պոմարի–Ուժգորոդ գազատարի նորացման վերաբերյալ։
«Մենք ստորագրել ենք 120 կմ գազատարի մասնակի նորացման համաձայնություն. ամբողջապես կփոխարինվեն խողովակը և կայանները։ Վարկի ընդհանուր գումարը 150 մլն եվրո է՝ գումարած ևս 200 մլն դոլար Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկից։ Վարկի ժամկետը 19 տարի է, նախագծի իրագործումը՝ չորս տարի», – հայտարարել է Յացենյուկը ստորագրումից հետո։
Խոյերն իր հերթին հիշեցրել է, որ նրա վարկային կազմակերպությունն արդեն իրականացնում էր ծրագիրն Ուկրաինայում։
Ավելի վաղ ԶՎԵԲ–ը հաղորդել էր, որ «Նավթոգազ Ուկրաինային» 200 մլն դոլար կհատկացնի նշված նախագծի համար։ Վերջնական որոշումը ԶՎԵԲ–ը կընդունի 2014 թվականի դեկտեմբերի 10-ին տնօրենների խորհրդում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը