Լրահոս

01.12.2014 17:02


ՀՀ ՔԾԽ պատվիրակությունը մասնակցել է ԵՄ ԱրԳ ծրագրի շրջանակում կազմակերպված տարածաշրջանային համաժողովի

ՀՀ ՔԾԽ պատվիրակությունը մասնակցել է ԵՄ ԱրԳ ծրագրի շրջանակում կազմակերպված տարածաշրջանային համաժողովի

Նոյեմբերի 27-ից 28-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությունը, Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորությամբ, գտնվում էր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում` մասնակցելու Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման 8-րդ ամենամյա տարածաշրջանային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է ԵՄ <> նախաձեռնության <> պլատֆորմի շրջանակներում: Այն ուղղված էր ԵՄ <> ծրագրի մաս կազմող երկրների` Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Մոլոդովայի` պետական ծառայության ոլորտի կառավարման մարմինների միջև կապերի հաստատմանը և հնարավորություն էր տալիս ինտեգրացիայի շրջանակում փոխանակվել եվրոպական պետական ծառայության արդիականացման և ինստիտուտցիոնալ բարեփոխումների լավագույն փորձով և պրակտիկայով:

Համաժողովին մասնակցում էին ԱրԳ ծրագրի անդամ երկրների պետական մարմինների պատվիրակությունները, ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից, SIGMA, CEL և TWINING ծրագրերից, միջազգային փորձագետներ և գիտնականներ: Միջոցառման շրջանակներում քննարկվել են եվրոպական հարևանության քաղաքականության մաս կազմող երկրներում Twining և TAIEX ծրագրերի ինստիտուցիոնալ զարգացման գործիքների ներդրման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարները:

ԱրԳ երկրներում քաղաքացիական ծառայության արդիականացման թեմատիկայի շրջանակում, SIGMA ծրագրի փորձի հիման վրա, քննարկվել են նաև ԵՄ չափանիշները, առանձին երկրներում կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, բարելավման ուղիների հետ կապված հիմնահարցերն ու առանձնահատկությունները: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների հիմնական թիրախները և ուղղությունները` որպես հիմնանպատակ շեշտելով համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու հեռանկարը:

Այս խորագրի վերջին նյութերը