Ստեփան Մարգարյան. «Երկխոսությունը պետք է հասարակության հետ լինի»
ԱԺ–ն շարունակում է քննարկել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ոչիշխանական «եռյակն» առաջարկում է անցնել 100% համամասնական ընտրակարգին և հրապարակել քվեարկածների ցուցակները։
Իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշել է, որ մեծամասնական ընտրատարածքներում քվեարկության ընթացքին պետական համակարգը միջամտել է:
–Ամբողջպետականհամակարգը` սկսածոստիկանությունից և այլպետական,տեղականիշխանություններով, գործում է կոնկրետայնթեկնածուիօգտին, որնունիիշխանության «դաբրոն»:Մեծամասնականհամակարգըմերերկրումունիայդարատավորերևույթները։Սա նաև գտնվումէ 12 կետերիշրջանակներում,–ասել է Ս. Մարգարյանը։– Իշխանություններըկողմնորոշվելուխնդիրունեն։ Մեկըասումէ՝եկեքխոսենք, մյուսնասումէ՝Կառավարություննանդրադառնալուէ, մեկնասումէ՝եկեքխոսենք, բայցչենքանելու: Եթեչեքանելու, ինչի՞մասինենքխոսելու: Զրուցակցիպակա՞սունեք: Ի վերջո,այս 12 կետերըվերջինհանրահավաքներիցհետոայլևսմերըչեն. դաքաղաքականուժերիխնդիրըչէ, դահասարակությունըվերցրելէ,գոնեհասարակությանայնակտիվհատվածը, որը 40-50 հազարովհրապարակումկանգնածէր: Երկխոսությունըպետքէնրահետլինի։ Նա նաև հավելել է, որ հասարակության կարծիքն այն է, որ ԱԺ–ում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածությունը չի համապատասխանում հասարակության տրամադրություններին:
–Եկեքմիանգամքաղաքականկամքցուցաբերենքևմիանգամփորձենքիշխանությունձևավորել։ Անշուշտ,մենքիլյուզիաներչունենք, որհիմամեծամասնությունըքվեարկելուէ,–հավելել է ԲՀԿ–ական պատգամավորը:
Ստեփան Մարգարյան. «Երկխոսությունը պետք է հասարակության հետ լինի»
ԱԺ–ն շարունակում է քննարկել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ոչիշխանական «եռյակն» առաջարկում է անցնել 100% համամասնական ընտրակարգին և հրապարակել քվեարկածների ցուցակները։
Իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշել է, որ մեծամասնական ընտրատարածքներում քվեարկության ընթացքին պետական համակարգը միջամտել է:
–Ամբողջ պետական համակարգը` սկսած ոստիկանությունից և այլ պետական, տեղական իշխանություններով, գործում է կոնկրետ այն թեկնածուի օգտին, որն ունի իշխանության «դաբրոն»: Մեծամասնական համակարգը մեր երկրում ունի այդ արատավոր երևույթները։ Սա նաև գտնվում է 12 կետերի շրջանակներում,–ասել է Ս. Մարգարյանը։– Իշխանությունները կողմնորոշվելու խնդիր ունեն։ Մեկը ասում է՝ եկեք խոսենք, մյուսն ասում է՝ Կառավարությունն անդրադառնալու է, մեկն ասում է՝ եկեք խոսենք, բայց չենք անելու: Եթե չեք անելու, ինչի՞ մասին ենք խոսելու: Զրուցակցի պակա՞ս ունեք: Ի վերջո, այս 12 կետերը վերջին հանրահավաքներից հետո այլևս մերը չեն. դա քաղաքական ուժերի խնդիրը չէ, դա հասարակությունը վերցրել է, գոնե հասարակության այն ակտիվ հատվածը, որը 40-50 հազարով հրապարակում կանգնած էր: Երկխոսությունը պետք է նրա հետ լինի։
Նա նաև հավելել է, որ հասարակության կարծիքն այն է, որ ԱԺ–ում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածությունը չի համապատասխանում հասարակության տրամադրություններին:
–Եկեք մի անգամ քաղաքական կամք ցուցաբերենք և մի անգամ փորձենք իշխանություն ձևավորել։ Անշուշտ, մենք իլյուզիաներ չունենք, որ հիմա մեծամասնությունը քվեարկելու է,–հավելել է ԲՀԿ–ական պատգամավորը:
7or.am