Փաշինյանն իմպիչմենտի գործընթաց նախաձեռնող էր՝ թող անցած տարի կազմակերպեր։ Թե՞ անցած տարի Սերժ Սարգսյանը վստահ էր, որ կանցկացնի սահմանադրական փոփոխությունները, և տոկոս խփելուց հետո էլ քաղաքական մենաշնորհը կպահպանվի։ Հետևապես, այն ժամանակ Նիկոլի «նախաձեռնողական» ծառայությունները պետք չէին Սարգսյանին։
Կանխավ ձախողման ենթակա «Իմպիչմենտ» օպերացիան ձախողվեց։ Եվ դա կարելի է համարել Բաղրամյան 26-ի ևս մեկ ձախողում, այս անգամ՝ ի վնաս իրեն։ Զուր է Գեղամյանն իրեն ճղում ու հայտարարում, թե եթե 131 հոգուց 3 հոգի է ստորագրել, դա նշանակում է, թե, իբր, Սարգսյանն օգտվում է լիարժեք վստահությունից Ազգային ժողովի կողմից։ Հավատացնում եմ՝ անձամբ ինքը՝ Սերժը, այդպես չի կարծում, քանզի շատ լավ հասկանում է «Իմպիչմենտ» օպերացիայի ձախողման բուն էության և Գեղամյանի «փայլուն եզրահանգման» միջև տարբերությունը։ Իհարկե, Գեղամյանի ասածն ականջ շոյող է Բաղրամյան 26-ի համար, բայց դե, ինչպես միշտ, ցանկալիից այն կողմ չի անցնում։
Բաղրամյան 26-ի ևս մեկ ձախողումը
Փաշինյանն իմպիչմենտի գործընթաց նախաձեռնող էր՝ թող անցած տարի կազմակերպեր։ Թե՞ անցած տարի Սերժ Սարգսյանը վստահ էր, որ կանցկացնի սահմանադրական փոփոխությունները, և տոկոս խփելուց հետո էլ քաղաքական մենաշնորհը կպահպանվի։ Հետևապես, այն ժամանակ Նիկոլի «նախաձեռնողական» ծառայությունները պետք չէին Սարգսյանին։
Կանխավ ձախողման ենթակա «Իմպիչմենտ» օպերացիան ձախողվեց։ Եվ դա կարելի է համարել Բաղրամյան 26-ի ևս մեկ ձախողում, այս անգամ՝ ի վնաս իրեն։
Զուր է Գեղամյանն իրեն ճղում ու հայտարարում, թե եթե 131 հոգուց 3 հոգի է ստորագրել, դա նշանակում է, թե, իբր, Սարգսյանն օգտվում է լիարժեք վստահությունից Ազգային ժողովի կողմից։ Հավատացնում եմ՝ անձամբ ինքը՝ Սերժը, այդպես չի կարծում, քանզի շատ լավ հասկանում է «Իմպիչմենտ» օպերացիայի ձախողման բուն էության և Գեղամյանի «փայլուն եզրահանգման» միջև տարբերությունը։ Իհարկե, Գեղամյանի ասածն ականջ շոյող է Բաղրամյան 26-ի համար, բայց դե, ինչպես միշտ, ցանկալիից այն կողմ չի անցնում։
Աննա Մովսիսյան