Լրահոս

01.12.2014 15:08


Պուտինը պետական այցով կմեկնի Թուրքիա

Պուտինը պետական այցով կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կմեկնի պետական այցով։ Թուրք գործընկերոջ հետ նա կքննարկի տնտեսական, էներգետիկ համագործակցության և Սիրիայի իրավիճակի վերաբերյալ հարցեր։ Երկու առաջնորդները ռուս–թուրքական համագործակցության հիմնական ուղղությունների խորհրդի նիստ կանցկացնեն։

Անկարայում Վլադիմիր Պուտինը կմասնակցի Համագործակցության խորհրդի հինգերորդ նիստին։ 2009–ին ստեղծված երկկողմանի խորհուրդը կարևոր ինստիտուտ է, որը մշակում է երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղղությունները։
Քննարկումների հիմնական թեման կդառնա առևտրատնտեսական կապերի ամրապնդումը։

«Թուրքիան Ռուսաստանի համար կարևորությամբ թվով երկրորդ առևտրային գործընկերն է Գերմանիայից հետո։ Մեր երկրի արտաքին առևտրում Թուրքիան զբաղեցնում է յոթերորդ տեղը», – հայտնել է այցի նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը