Լրահոս

01.12.2014 14:49


Քաղաքացին, չգտնվելով Հայաստանի Հանրապետությունում, անձնագիր է ստացել. հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել

Քաղաքացին, չգտնվելով Հայաստանի Հանրապետությունում, անձնագիր է ստացել. հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ուղարկվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն դիմած Ալբերտ Ս.-ի ՀՀ քաղաքացու անձնագրի իսկությունը ստուգելու վերաբերյալ հարցումը: Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, և հարուցվել` քրեական գործ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ալբերտ Ս.-ի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագրի դիմում «Անձնագրային գործողությունների վերաբերյալ» քարտի վրա եղած կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմները չեն համապատասխանում պետական մարմնի կողմից օգտագործվող կլոր կնիքի և ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմների նմուշներին:
Բացի դրանից, պարզվել է նաև, որ Ալբերտ Ս.-ն, չգտնվելով Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքից անձնագիր է ստացել:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը