Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու հարցն ԱԺ քառօրյա ընդգրկելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել են միայն Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ցավով է արձանագրել, որ հնարավոր չեղավ հավաքել անհրաժեշտ թվով պատգամավորների ստորագրությունը։ Նա հավելել է, որ, այդուհանդերձ, որոշակի լրամշակումից հետո նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով կդնիշրջանառությանմեջ:
Փաշինյանը նշել է, որ իր այս նախաձեռնությամբ երեք նպատակ էր հետապնդում՝ հիշեցնել քաղաքական դաշտում հաստատված աղետալի, առանցքային պատասխանատուների և նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին, արձանագրում, որ խորհրդարանի ամբիոնից բարձրացված հարցերի լուծման գործում լինելու է հետևողական, և երրորդ՝ օրակարգում պահել նաև իր նախընտրական ծրագրի առանցքային այդ դրույթը։
–Ինձ համար կարևորագույն խնդիրներից մեկը նա էր, որ ֆիքսվի՝ ՀՀ–ում կա Սերժ Սարգսյանին պատոնից զրկելու հարց, և այդ հարցն օրակարգից դուրս չի եկել։ Ես նշեցի այն երեք հիմնական դրդապատճառները, որոնք ինձ մղել են այս փաստաթուղթը դնելու շրջանառության մեջ։ Այդ երեք կետով ես խնդիրը համարում եմ լուծված և լիովին բավարարված եմ արդյունքներից,–ասել է Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ իմաստ ուներ նախաձեռնել մի բան, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ պարզ է՝ վերջնական փուլում 88 պատգամավորի ստորագրություն ստանալն այս պահին անիրատեսական է։
«7օր»–ի հարցին՝ «Զ. Փոստանջյանը ձեզ մեղադրել է կողմնապահության մեջ՝ նշելով, որ առանցքային երեք կետ չեք նեռարել նախագծում, հետևաբար մեկդ մյուսից ավելի՛ արմատական և ընդդիմադիր երևալու մրցապայքարի՞ն ենք ականատես լինում», Փաշինյանը պատասխանել է.
–Զարուհի Փոստանջյանի հետ մենք խոսել ենք, ասացի, որ ես բաց եմ, նախագիծը բաց է առաջարկների համար, մենք կքննարկենք. եթե Զարուհի Փոստանջյանը կներկայացնի առաջարկ, կոնկրետ կետերի վերաբերյալ ձևակերպումներ, մենք կքննարկենք։
Փաշինյան+Փոստանջյան+Արզումանյան. նախաձեռնությունը տապալվեց
Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու հարցն ԱԺ քառօրյա ընդգրկելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացել են միայն Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ցավով է արձանագրել, որ հնարավոր չեղավ հավաքել անհրաժեշտ թվով պատգամավորների ստորագրությունը։ Նա հավելել է, որ, այդուհանդերձ, որոշակի լրամշակումից հետո նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով կդնի շրջանառության մեջ:

7or.am