Տիգրան Ուրիխանյանի արձագանքը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը
ԲՀԿ խմբակցությունն այսօր, ԱԺ հերթական քառօրյային նախորդող խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև պատգամավոր Ն. Փաշինյանի առաջարկը: Փորձեմ համառոտ ներկայացնել մեր հիմնական մոտեցումները:
1.Նախաձեռնության մեջ մենք տեսնում ենք երկրի առաջ ծառացած խնդիրների և մարտահրավերի վերաբերյալ պատգամավորի մտահոգությունները:
2.Օրեցօր թափ առնող համաժողովրդական շարժումն իր առաջ խնդիր է դրել՝ Հայաստանում իրականացնել արմատական և անշրջելի համակարգային լրջագույն փոփոխություններ, որոնց արդյունքում լուծում կստանան հենց այդ՝ բարձրացված խնդիրներն ու մարտահրավերները: Նշեմ, որ համաժողովրդական շարժման դռները բաց են ցանկացած գործչի և ցանկացած մտահոգ քաղաքացու համար:
3.Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական գործընկերների հետ որդեգրել է բացառապես ճշգրիտ քայլերի և սթափ հաշվարկներով հաջողության հասնելու ու ժողովրդին կիսաքայլերով հուսախաբ չանելու ճանապարհը:
4.Բոլոր ռացիոնալ հաշվարկները ցույց են տալիս, որ Փաշինյանի նախաձեռնության համար անհրաժեշտ՝ առաջին փուլում՝ 66, իսկ հետագայում՝ 88 ձայնը խորհրդարանում չի հավաքվելու: Տվյալ պարագայում այս նախաձեռնությունը ընդամենը կրելու է երաշխավորված մեկ քայլանոց պարտության բնույթ, որին իր մասնակցությունը ԲՀԿ-ն անիմաստ է համարում:
5.ԲՀԿ-ն վերահաստատում է, որ իր առաջիկա գործունեությունը միտված է լինելու հասարակությունը մոբիլիզացնելուն, լայն բազմակուսակցական քաղաքական ճակատ ձևավորելուն, ժողովրդին համախմբելուն և նոր որակի իշխանություն ձևավորելուն: Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի լուծել երկրի և ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Այս խնդիրների լուծման ճանապարհին ԲՀԿ-ի համար ընդունելի են սահմանադրական պայքարի բոլոր միջոցները. այդ թվում՝ հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, ստորագրահավաքներ, հրաժարականներ, պաշտոնանկություններ և այլն: