Աշխարհ

01.12.2014 10:58


Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջատարն է Տաբարե Վասկեսը

Ուրուգվայի նախագահական ընտրություններում առաջատարն է Տաբարե Վասկեսը

Ուրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսը, որը ներկայացնում է ձախ «Լայն ճակատ» կառավարող կոալիցիան, առաջատարն է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին վկայում են հարցումների արդյունքները ընտրատեղամասերի մոտ։
Համաձայն նախնական ոչ պաշտոնական տվյալների՝ հրապարակված «Cifra» հետազոտական ընկերության կողմից՝ 74-ամյա բժիշկ–ուռուցքաբան Վասկեսը հավաքել է ձայների 53.5 %–ը։ Նրա մրցակիցը՝ Ազգային կուսակցության թեկնածու, 41-ամյա Լուիս Լակալյե Պոուն, ստացել է ձայների 41 %–ը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը