Լրահոս

01.12.2014 10:45


Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում առաջատարներն են սոցիալիստները

Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում առաջատարներն են սոցիալիստները

Մոլդովայում ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո խորհրդարանական ընտրություններում առաջատարն է եվրասիական ինտեգրման կողմնակից Սոցիալիստների կուսակցությունը՝ Իգոր Դոդոնի գլխավորությամբ։ Ընտրաթերթիկների 86%-ի մշակումից հետո կուսակցությունը հավաքել է ձայների 21%–ը։ Կոմունիստները, նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորությամբ, որոնք 15 տարվա ընթացքում առաջատարն էին ընտրություններում, այս անգամ զբաղեցրել են երրորդ տեղը՝ 17%: Եթե արդյունքները զգալի փոփոխությունների չենթարկվեն, ապա նրանք կարող են սոցիալիստների հետ խորհրդարանում 101 մանդատից 47-ը ստանալ։

Երկրորդ տեղում է Լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը՝ նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի գլխավորությամբ (19%)։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը