Փայլակ Հայրապետյան. «Է՛լ դատախազ, է՛լ նախագահ, է՛լ Գագիկ Հարությունյան... բոլորը մերժեցին, ես էլ դիմեցի Եվրադատարան»
Օֆշորային սկանդալի գործով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը հայց է ներկայացրել Եվրոպական դատարան։ Այս մասին «ԳԱԼԱ»–ի հետ զրույցում ասաց գործարարը՝ հավելելով, որ հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության է ու մի շարք պաշտոնյաների:
Իր ունեցվածքն է պահանջում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից, Աշոտ Սուքիասյանից եւ «Ամերիա» բանկի նախկին սեփականատիրոջից՝ Ռուբեն Վարդանյանից.
«Մինչեւ Եվրադատարան դիմելը Գագիկ Հարությունյանին էլ եմ գրել Սահմանադրական դատարանի, ինքն էլ է մերժել, առանց դատարանի որոշման՝ դրել, իմ ունեցածը վաճառել են: Ես էլ ստիպված դիմեցի Եվրադատարան: Հայցի մեջ նշել եմ, որ պետությունն, առանց դատարանի որոշման, իմ ունեցածը վաճառել է, օրենքի խախտում է, դրել են բոլորին սարքել են հանցագործ, մարդիկ կալանքի տակ են, ձեռնարկությունները, հաշիվները դրել փակել են, էսպես խուլիգանություն աշխարհի ոչ մի պետության մեջ չկա»,- ասաց սնանկացած գործարարը:
«Է՛լ դատախազ, է՛լ նախագահ, է՛լ Գագիկ Հարությունյան... բոլորը մերժեցին, դիմեցի Եվրադատարան։ Գոնե էնտեղ բացահայտեն. մեր մոտ արդարություն չկա, չկա: Ստիպված նստեմ, տարիներով սպասեմ. ուրիշ տարբերակ չկա»:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։