Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով: 2011 թվականից մինչև 2015 թվականը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով:
Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:
Մեր երկրում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդման ուղղությամբ: Շարունակաբար իրագործվում են կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն (ԽՀ), ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն:
Ընդհանրապես ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:
Կանխարգելման կարևոր բաղադրիչը ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունն է, որը կարող է լինել պարտադիր, այցելուի և բուժաշխատողի նախաձեռնությամբ: «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համաձայն` պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները և ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները: Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն պետք է տրամադրվի կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ), ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ և նրանց զուգընկերներ), հղիներին: Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ստանալու ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ԽՀ: 2011 թվականին ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԽՀ անցած մարդկանց թիվը 2004-ի համեմատ աճել է 5,2 անգամ: Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: Այսպես, եթե 2004 թվականին հետազոտվել է ընդամենը 3219 հղի, ապա 2011-ին՝ 43 330 հղի, տարեկան 45 014 հղիությունն ավարտած կանանց պարագայում: Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը հղիների շրջանում, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում և զգալի կերպով նվազեցնելու նորածնի վարակման հավանականությունը: Իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ` 2007 թվականից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել: Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաև այն, որ 2001-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու հայտնաբերումը, բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, ինչի արդյունքում աճել է հետազոտությունների և արձանագրվող դեպքերի թիվը: ՄԻԱՎ վարակի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաև բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով, որոնք ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող հիվանդներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար: Բուժաշխատողների շրջանում գիտելիքների մակարդակի աճին զգալիորեն նպաստել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացի անցկացումը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:
ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշումն արդյունավետ բուժման կարևոր նախապայմաններից է: Թեև հիվանդությունը դեռևս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել, այնուհանդերձ այսօր իրավիճակը փոխվել է այն առումով, որ հառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակն այլևս անբուժելիի փոխարեն համարվում է երկարատև ընթացքով քրոնիկ հիվանդություն և բուժումն սկսելուց հետո կյանքի տևողությունը կարող է կազմել 35-40 տարի: ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, ոչ միայն երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը, այլև բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը: Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը: Վերջին հետազոտությունների համաձայն` ՀՌՎ բուժումը կարող է 96%-ով կանխարգելել զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը, այսինքն բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն:
Գոյություն ունի սերտ կապ բուժման հասանելիության և կանխարգելման միջև: Որքան մատչելի և հասանելի է ՀՌՎ բուժումը, այնքան ավելի շատ մարդիկ են դիմում խորհրդատվության ու հետազոտության ծառայություններ ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակը ճշտելու համար: Դա էլ իր հերթին հնարավորություն է տալիս բացահայտելու համաճարակի իրական տարածվածությունը, պլանավորելու և ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները:
2005 թվականից ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է ՀՌՎ բուժում, որը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը: 2012 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 440 հիվանդ, այդ թվում 11 երեխա: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող բոլոր հղի կանանց և նրանցից ծնված երեխաներին, որոնք ապահովվում են նաև կաթնախառնուրդներով: ՀՌՎ դեղերը և բժշկական նշանակության ապրանքները մատակարարվում են գլխավորապես ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: Բուժումը պետք է տրամադրվի հիվանդին ողջ կյանքի ընթացքում, իսկ ցուցում ունեցող բոլոր հիվանդներին բուժման հասանելիությունն ապահովելու համար պետք է ոչ միայն պահպանել դրա ներկայիս ծավալները, այլև տարեցտարի ընդլայնել: ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չեն կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Կարիք կա ընդլայնելու գործող ծրագրերը` մեծացնելու դրանց աշխարհագրական ծածկույթն ու ծրագրերում ընդգրկված շահառուների թիվը, ինչպես նաև ընդլայնելու տրամադրվող ծառայությունների շրջանակը: Իրականացվող միջոցառումների անընդհատությունն ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, որոնց հայթայթման ուղղությամբ երկրում կատարվում են որոշակի քայլեր: Այս առումով անգնահատելի է միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունը:
ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման կարևոր նախապայմաններից է նաև խարանի և խտրականության դեմ պայքարը:
Խարանի, խտրական վերաբերմունքի հանդեպ վախը շատերին հետ է պահում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելուց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի չիմացությունը հնարավորություն չի տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց` ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամ էլ օգտվելու բուժումից, մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելում, խնամք և այլ ծառայություններ տրամադրող ծրագրերից: Խարանի և խտրականության ենթարկվելու վախը նաև բացասաբար է անդրադառնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից պաշտպանական միջոցների կիրառման վրա: Օրինակ` վարակվածությունը թաքցնելու համար հիվանդները չեն օգտագործում պահպանակներ, իսկ մայրերը, վախենալով ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակի բացահայտումից, շարունակում են կրծքով կերակրել երեխաներին` վտանգելով նրանց առողջությունը: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանն ու խտրականությունը կարող են հանգեցնել նրանց իրավունքների ոտնահարմանը: Այդ մարդիկ կարող են մերժվել բուժօգնություն, կրթություն կամ աշխատանք ստանալու համար դիմելիս: Այս ամենի հետևանքով տուժում են կանխարգելմանն ուղղված ջանքերը:
Խարանի և խտրականության հաղթահարումը մեկ օրվա խնդիր չէ, այն պահանջում է երկարատև, քրտնաջան և հետևողական աշխատանք։ Այս գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության բոլոր շերտերին, ոչ միայն բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն, այլև պայքարել ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց նկատմամբ քննադատական վերաբերմունքի, վախի և սխալ պատկերացումների դեմ, ընդլայնել նրանց տրամադրվող աջակցությունն ու խնամքը։ Միաժամանակ կարևոր է նաև, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հասարակության իրազեկումն իրականացվի բարոյական և հոգևոր արժեքների գնահատման ու ձևավորման համատեքստում: Այս առումով անգնահատելի է եկեղեցու, մտավորականության, արվեստի և մշակույթի գործիչների դերը: Ընդ որում, կարևոր է, որ մարդիկ գիտելիքներ ստանան ոչ միայն վիրուսի փոխանցման ուղիների, այլև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների, հասարակության մեջ նրանց լիարժեք սոցիալական ինտեգրման անհրաժեշտության մասին: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման հարցում կարևոր են նաև հանրային միջոցառումները` քարոզարշավներ, թոք-շոուներ, տեղեկատվական-կրթական այլ միջոցառումներ: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը նաև ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից անցկացվող սեմինար-վարժանքների, դասընթացների կարևոր բաղադրիչն է:
ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլև համայն մարդկությանը: Ընդունելով այդ մարտահրավերը` ՀՀ առողջապահության նախարարությունը հանձինս իր ենթակայության մասնագիտացված կառույցի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, շարունակելու է իրականացնել նպատակաուղղված գործունեություն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակին արդյունավետ հակազդելու և մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ազգային ռազմավարությունները կյանքի կոչելու ուղղությամբ:
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է