Լրահոս

01.12.2014 02:05


Ժամը 02.00-ի դրությամբ՝ ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ժամը 02.00-ի դրությամբ՝ ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 02.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի հատվածը և Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Տաթևի խաչմերուկը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը