ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Դակարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել ակտիվացման, բարձրաստիճան փոխայցերի կազմակերպման, գիտակրթական և մշակութային շփումների խրախուսման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։
Եգիպտոսի վարչապետը տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարին՝ Կահիրեի համալսարանում հայագիտության ամբիոնի վերաբացման վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների մասին։
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ