Աշխարհ

29.11.2014 15:10


Թուրքական ավիաընկերության բորտուղեկցորդուհուն ազատել են աշխատանքից չափազանց սեքսուալ լինելու համար

Թուրքական ավիաընկերության բորտուղեկցորդուհուն ազատել են աշխատանքից չափազանց սեքսուալ լինելու համար

«Turkish Airlines» ավիաընկերությունն աշխատանքից ազատել է բորտուղեկցորդուհուն, որը նաև մոդել է աշխատել։ Ինչպես փոխանցում է «The Mirror»–ը, «բորտուղեկցորդուհին չափազանց սեքսուալ էր թուրքական պահպանողական իշխանությունների կարծիքով»։
Ավիաընկերության ղեկավարությունն իմացել է, որ Զուխալ Սենգուլը նաև մոդել է աշխատում. իտալական ամսագրում հրապարակվել են նրա լուսանկարները գոթական ոճի զգեստով, որն ընդգծել է նրա կուրծքը։
Բացի այդ, ցանցում հրապարակվել է տեսահոլովակ Սենգուլի հետ, որտեղ նա նկարվել է լողազգեստով։ Ի դեպ, Սենգուլն ունի կարատեի սև գոտի։
Ավիաընկերությունը նշում է, որ այժմ Թուրքիան գտնվում է ժողովրդական առավել պահպանողական զանգվածների ճնշման տակ։ «Հավա–Իշ» ավիաընկերության արհմիության նախագահի խոսքերով՝ «Turkish Airlines»–ի նոր ղեկավարությունը ցանկանում է համապատասխանել թուրքական իշխանությունների քաղաքական և գաղափարական դիրքորոշմանը։

«Ոչ ոք չի կարող հերքել, որ Թուրքիան դարձել է ավելի պահպանողական, կրոնական երկիր», – հավելել է նա։

Նախորդ տարի էլ թուրք բորտուղեկցորդուհիներին արգելել էին շրթներկ օգտագործել և արտահայտիչ դիմահարդարում անել։ Սակայն սկանդալից հետո, որն առաջացել էր ԶԼՄ–ում հաղորդագրություններից հետո, շրթներկի արգելքը հանվել է։

Այս խորագրի վերջին նյութերը