Աշխարհ

29.11.2014 13:54


Եգիպտոսի քրեական դատարանն արդարացրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին

Եգիպտոսի քրեական դատարանն արդարացրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին

Եգիպտական մայրաքաղաքի քրեական դատարանը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքից հանել է 2011թ. հունվարյան հեղափոխության օրերին ցուցարարների սպանության մասնակցության մեղադրանքները։ Հրաժարվելով այդ հոդվածով դատավճիռ ընդունել՝ դատական կոլեգիան, փաստորեն, արդարացրել է նրան։
Միաժամանակ, նախկին նախագահին արդարացրել են մի շարք այլ հոդվածներով, որոնք վերաբերում էին կաշառակերությանը և Իսրայել գազի արտահանմանը։ Բացի այդ, անմեղ են ճանաչվել և այլ դատապարտյալներ՝ ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ–Ադլին և մի խումբ բարձրաստիճան ոստիկաններ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը