Լրահոս

29.11.2014 18:32


ԱՄՆ–ն իր ռազմական դոկտրինում ավելի շատ ուշադրություն կդարձնի Ռուսաստանին և Չինաստանին

ԱՄՆ–ն իր ռազմական դոկտրինում ավելի շատ ուշադրություն կդարձնի Ռուսաստանին և Չինաստանին

Այս մասին «Defence News»–ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ փոխնախարար Ռոբերտ Ուորքը։ Հարցին՝ որոնք են սպառնալիքները, որոնց պետք է պատրաստվի Ամերիկայի ազգային անվտանգության ապահովման վարչությունը, նա պատասխանել է. «Առաջին հերթին, իհարկե, այնպիսի պետություններ, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը հանդիսանում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ և միջուկային զենք ունեն»։

Բացի այդ, ինչպես հայտարարել է նա, Ռուսաստանն ու Չինաստանն ունեն «տարածքային և համաշխարհային հավակնություններ»։

Այնուհետև նա հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է ուշադրություն դարձնել Հյուսիսային Կորեային և Իրանին, ինչպես նաև «տրանսազգային ահաբեկչությանը և տրանսազգային հանցավոր ցանցերին»։
Ուորքն ընդգծել է՝ ԱՄՆ–ը ցանկանում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մշտական գերտերություն մնալ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը