Լրահոս

29.11.2014 17:12


Ընտանեկան բռնություն, որտեղ բոլորն իրենց տուժող են համարում

Ընտանեկան բռնություն, որտեղ բոլորն իրենց տուժող են համարում

«Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ ընտանեկան հերթական անհաշտությունն է տեղի ունեցել Երևանում: Այս անգամ վիճաբանությունը տեղի է ունեցել Հովակիմյանների ընտանիքում:
Վիճաբանությունը սկսվել է սկեսուրի ու հարսի միջև, դրանում կամա թե ակամա ներգրավվել է նաև առաջինի թոռնուհին և երկրորդի դուստրը:
Ըստ սկեսուրի վարկածի՝ հարսը գորգով հարվածել է իր գլխին, հարսն էլ բողոքել է, որ սկեսուրը ճանկռել է իր ձեռքը, իսկ վերջինս հարվածել դստերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի մասին տնից երկու ահազանգ է եղել ոստիկանություն. ահազանգած տղամարդը հայտնել է, որ տանը ծանր վիճաբանություն է տեղի ունենում, մոտ մեկ ժամ անց ահազանգած հարսն իր հերթին հայտնել է, որ տան անդամներն իրեն անհանգստացնում են:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը