Լրահոս

29.11.2014 15:29


ՈւԵՖԱ-ն անպատասխան է թողել «Ռեալ»-ի պաշտոնական հայտարարությունը

ՈւԵՖԱ-ն անպատասխան է թողել «Ռեալ»-ի պաշտոնական հայտարարությունը

Gol.com–ի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում արձագանքել կազմակերպության նախագահ Միշել Պլատինիի խոսքերի վերաբրյալ «Ռեալ»-ի պաշտոնական հայտարարությանը։ Խոսքը «Ոսկե գնդակի» հավակնորդի վերաբերյալ Պլատինիի դիտարկման մասին է։

ՈւԵՖԱ-ի նախագահի կարծիքով` «Ոսկե գնդակ»-ի պետք է արժանա այն ֆուտբոլիստը, ով աշխարհի առաջնության հաղթող է դարձել:

Ի պատասխան՝ «Ռեալ»-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ պահանջելով Պլատինիից չեզոքություն պահպանել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընտրության վերաբերյալ իր ելույթներում:

Այս խորագրի վերջին նյութերը