Կարծիք

29.11.2014 12:05


Խնդիրներն անտեսող իշխանությունը պարզապես իրավունք չունի կառավարելու երկիրը

Խնդիրներն անտեսող իշխանությունը պարզապես իրավունք չունի կառավարելու երկիրը

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում կրճատվել է որոշ սննդատեսակների արտադրությունը, որոնք միջին վիճակագրական սպառողի սննդակարգում առաջնային տեղեր են զբաղեցնում:

Այսպես, կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 7.5 տոկոսով, թթվասերինը՝ 3.5%-ով, հացի արտադրությունը՝ 1.4%-ով:

Տվյալ դեպքում վերոնշյալ սննդատեսակների կրճատման պատճառները կարող են լինել կա՛մ պահանջարկի նվազումը (ինչը կարող է պայմանավորված լինել ինչպես մարդկանց տնտեսական վիճակի վատթարացմամբ, այնպես էլ բնակչության թվի նվազմամբ), կա՛մ վերոնշյալ սննդատեսակների արտադրության ոչ եկամտաբեր լինելով (դա էլ կարող է պայմանավորված լինել հարկային բեռի ավելացմամբ, արտադրության վրա ծախսվող գումարի ավելացմամբ, որը բոլորովին էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով, օրինակ, երկրում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի և գազի թանկացումը):

Ամեն դեպքում, նման սննդատեսակների արտադրության ծավալների կրճատումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երկրում առկա է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամ, որի վրա գործող իշխանությունը պարզապես աչք է փակում: Իսկ խնդիրներն անտեսող իշխանությունը պարզապես իրավունք չունի կառավարելու երկիրը, քանի որ նման իշխանությունների պատճառով կառավարվող օբյեկտը կարող է պարզապես դադարել գոյություն ունենալուց:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը