Աշխարհ

29.11.2014 11:48


Կիմ Չեն Ընի հորաքույրը մահացել է՝ վիճելով ամուսնու մահապատժի մասին

Կիմ Չեն Ընի հորաքույրը մահացել է՝ վիճելով ամուսնու մահապատժի մասին

Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքույրը կաթված է ստացել, երբ վիճել է եղբորորդու հետ ամուսնու՝ Չան Սոն Թխեքի մահապատժի մասին։ Այս մասին հայտնում է «CNN»–ը՝ Հյուսիսային Կորեայի նախկին վարչապետի փեսային հղումով, որը փախել է երկրից։
Կիմ Գեն Խին թվով երրորդ կաթվածը, ինչպես նշում է «CNN»–ը, ստացել է ամուսնու մահից մի քանի օր անց, որը հյուսիսկորեացի ամենաազդեցիկ վարչարարներից էր։ Կիմ Չեն Ընի հարաքրոջը հիվանդանոց են հասցրել, որտեղ նա քիչ անց մահացել է։
Պաշտոնապես նրա մահվան մասին չի հայտարարվել. Հյուսիսային Կորեայի իշխանությունները որոշել են չլարել իրավիճակը երկրում Չան Սոն Թխեքի մահապատժից հետո։

Տեղեկացնում է «lenta.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը