Մադուրոն առաջարկել է իջեցնել քաղծառայողների աշխատավարձերը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է բյուջետային ծախսերի կրճատման նախագահական հանձնաժողովի ստեղծման մասին։ Ազգային հեռուստաընկերության եթերից նա դիմել է հանձնաժողովի անդամներին՝ պահանջելով տրամադրել իրեն առաջարկություններ «նախարարների, նրանց տեղակալների և պետական կազմակերպությունների ղեկավարների աշխատավարձերի և ներկայացուցչական ծախսերի կրճատման վերաբերյալ, որոնք, այդպիսով պետք է օրինակ ծառայեն մյուսներին»։ Նախագահը խոստացել է, որ նավթի համաշխարհային գնանկման պատճառով չի կրճատի միջոցները, որոնք հատկացվում են սոցիալական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ պարենային ապրանքների և բնակարանաշինության սուբսիդիաները։
Մադուրոն առաջարկել է իջեցնել քաղծառայողների աշխատավարձերը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է բյուջետային ծախսերի կրճատման նախագահական հանձնաժողովի ստեղծման մասին։
Ազգային հեռուստաընկերության եթերից նա դիմել է հանձնաժողովի անդամներին՝ պահանջելով տրամադրել իրեն առաջարկություններ «նախարարների, նրանց տեղակալների և պետական կազմակերպությունների ղեկավարների աշխատավարձերի և ներկայացուցչական ծախսերի կրճատման վերաբերյալ, որոնք, այդպիսով պետք է օրինակ ծառայեն մյուսներին»։
Նախագահը խոստացել է, որ նավթի համաշխարհային գնանկման պատճառով չի կրճատի միջոցները, որոնք հատկացվում են սոցիալական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ պարենային ապրանքների և բնակարանաշինության սուբսիդիաները։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։