Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնագետների հետ:
Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28 –ին արձանագրված թունավորման հետևանքով այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում:
Երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա:
Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվել:
Թունավորման պատճառները ուսումնասիրվում են:
Նախարարը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի դեպքերը հոսպիտալացվել են:
Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո: